Սպորտում այդ ո՞ր «հաջողություններն» են Արթուր Գևորգյանին ամպագոռգոռ հայտարարություններ անելու հիմք տվել
БлогԱրմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս, ի գիտություն բոլորիս, հայկական սպորտն ապրում է ծաղկուն ժամանակաշրջան և սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքները գովաբանելու ևս մեկ արդարացված և հստակ պատճառ:
Այս բավականին երկար ժամանակաշրջանում, երբ մենք ունենում ենք հաջողություններ սպորտում, տալով թե՛ օլիմպիական, թե՛ Եվրոպայի և թե աշխարհի չեմպիոններ, ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա հայկական բռնցքամարտում:
Բոլորս էլ, լավ հիշում ենք մեր բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին: Այն, թե նա ինչպես կեղծիքով «զավթեց» ֆեդերացիայի նախագահի աթոռը և ժամանակին մարզիկների խռովությունը ևս չենք մոռացել:
Հիմա մարդ, ով նման խայտառակ կերպով, բազմաթիվ կեղծիքներով հավակնեց այդ աթոռին, օրերս հանդես էր եկել մի քանի ամպագոռգոռ, ու մեղմ ասած, անհիմն հայտարարություններով:
Ուրեմն, Արթուր Գևորգյանը, ով տարիներ շարունակ բազմած իր աթոռին, չի կարողանցել իր ֆունկցիաները կատարել հավուր պատշաճի, կարողանում է իրեն թույլ տալ և իր իսկ կողմից կատարված սխալների մեջ մեղավորներ գտնել աջ ու ձախ: Մասնավորապես լրատվականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ Ա. Գևորգյանը նշել էր, թե սխալ մենեջմենթի արդյունք է, որ մարզիկներն իրենք են հոգում իրենց ծախսերը՝ չունենալով սեփական միջոցներ: Եվ, որ ավելի հետաքրքիր է, Գևորգյանը նշել է, թե ֆեդերացիայում պառակտումները սկսել են, երբ նա հայտարարել է ՀԱՕԿ նախագահի ընտրություններին մասնկացելու մասին:
Այստեղ, ցանկություն է առաջանում հիշեցնելու Ա. Գևորգյանին իր անցած ճանապարհի մասին, և, ինչո՞ւ ոչ, մատնացույց անել իր տեղն ու չնչին արժեքը հայկական սպորտում:
Իսկ ինչ վերաբերում է մեր ինքնավստահ, բայց չկայացած նախագահի ամպագոռգոռ հայտարարություններին, նշենք, որ ՀԱՕԿ-ի կողմից ցայսօր արվել է ամեն հնարավոր և անհնարին բան մեր մարզիկներին ամեն բանով ապահովվելու համար, դա լինի համապատասխան մարզասարքեր, համազգեստ, և թե անհրաժեշտ բուժօգնություն: Ինչպես նաև ցանկացած այլ խնդիր, որը կա ՀԱՕԿ-ին հայտնելու դեպքում միանշանակ կստանա իր հանգուցալուծումը: Եվ վստահաբար այսպիսի վերաբերմունքի շնորհիվ է, որ մենք ունենք նկատելի արդյունքներ: Ու այս ֆոնին դեռ չենք խոսում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցուցաբերած անհատական վերաբերմունքի մասին, ով մեր արժանի մարզիկներին անձնական միջոցներից է կրթաթոշակներ տրամադրում:
Այսքանից հետո, Արթուր Գևորգյանի կարելի է հարցնել, թե ինչ իրավունք ունի խոսել, առավելապես փնովել ՀԱՕԿ կատարած աշխատանքը, և կամ, որ մի լավ արարքի շնորհիվ ու որտեղից է գալիս նրա այսպիսի ինքնավստահությունը, որը սին է ու ընդամենը ամբիցիաների վառ դրսևորում։