Արթուր Գևորգյանը սպորտի ամենից անփառունակ ղեկավարներից է, ինչի ապացույցը հայկական բռնցքամարտի ճգնաժամային վիճակն է
BlogԱրտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրատվական հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարություն է արել՝ ասելով, թե մարզիկները իրենց սեփական միջոցներով են հոգում ստացած վնասվածքները, և բուժզննումները։ Ինչպես նաև նշել էր, որ բռնցքամարտի ֆեդերացիայի պառակտումը սկսվեց այն ժամանակ, երբ ինքը ցանկություն հայտնեց մասնակցել ՀԱՕԿ-ի նախագահի ընտրություններին։ Արթուր Գևորգյանի խոսքերով այս ամենը սխալ, վատ մենեջմենթի արդյունք է։ Չենք սխալվի, որ ասենք բռնցքամարտի ֆեդերացիայի անփառունակը վիճակը գալիս է հենց նախագահ Արթուր Գևորգյանի ոչ ադեկվատ գործողություններից։
Նման անհիմն քայլերով ինչքան կարելի է ուրիշներին մեղադրել սեփական անհաջողությունների մեջ, և անհիմն հայտարություններ անել։ Պետք է նշել , որ Բռնցաքամարտի ֆեդերացիայի պառակտումը, ի գիտություն Արթուր Գևորգյանի, սկիզբ առան այն ժամանակ, երբ կեղծ, խարդաղ մեթոդիկայով անցկացվեց Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Հարկ ենք համարում նշել, որ այդ օրվանից սկսած՝ Բնռցքամարտի Ֆեդերացիան բաժանվեց երկու մասի՝ մի մասը այն մարդիկ էին, ովքեր իրենց բողոքները բարձրաձայնեցին՝ պահանջելով նախագահի նոր ընտրությունները, մյուս մասը այն մարդիկ էին, ում Արթուր Գևորգյանը ամենայն հավանականությամբ խոստացել էր պաշտոններ տրամադրել։ Այստեղից հետևություն, որ Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները անցել են ոչ թափանցիկ ընթացակարգով։ Կարծում եմ, որ Արթուր Գևորգյանի հայտարարությունները անտրամաբանական են, և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ասված ոչ մի խոսք չունի փաստ՝ առավել ևս ՀԱՕԿ-ին ուղղված նրա մեղադրանքները։
Այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է իր մարզիկների կողքին անվիճելի է։ ՀՀ սպորտը ներյակումս ծաղկուն, բարգավաճման շրջանում է, ինչը Գագիկ Ծառուկյանի ճիշտ քաղաքականություն վարելու հետևանքն է։ Գագիկ Ծառուկյանը իր սեփական միջոցներից խոշոր գումարներ է տրամադրում մարզիկներին, որպեսզի մեր մարզիկները ոչնչի կարիք չզգան։ Իսկ ի պատասխան Գևորգյանի այն հպանցիկ հայտարարությունը, թե չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր սեփական միջոցներով է հոգացել բուժզննումների ծախսերը՝ կարելի է մի հիշեցում անել, որ Արթուր Ալեքսանյանը չի դիմել ՀԱՕԿ-ի նախագահին, դա վկայում է այն մասին, որ արված հայտարարությունը ևս կեղծ է եղել։
Բոլորս էլ բազմիցս ականատեսն ենք, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծել է ժամանակակաից ստանդարտներին համապատասխանող պայմաներ մարզիկների մարզումների համար։ Եվ մի՞թե այս հաղթանակների ամբողջ շքերթը կարելի է անվանել վատ մենեջմենթ․ անշուշտ այսօրինակ հայտարարություններից միայն դատարկ ձայներ են դուրս գալիս, իսկ այդ ընթացքում Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիան՝ Արթուր Գևորգյանի վարած քաղաքականությամբ, գնում է կործանման։