Հմայակ Հովհաննիսյանին հանրությունը վաղուց է մերժել և նետել քաղաքական աղբանոց
BlogԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թեպետ նոր իրողությունների պարագայում, ներքաղաքական դաշտում ի հայտ գալու, ռեբիլիտացվելու և կայանալու նոր պլատֆորմ է ձևավորվել, սակայն պետք է արձանագրենք նաև, որ ոչ բոլորին է տրված այդ իրավիճակից օգտվելու բերկրանքը: Մասնավորապես տևական ժամանակ է, ինչ հանրությանն հայտնի ամենակարկառուն քաղաքական դիակներից Հմայակ Հովհաննիսյանը, փորձ է անում հայտնվել ուշադրության կենտրոնում և իր խղճուկ տեղն ապահովագրել այսպես ասած արևի: Սակայն ի գիտություն Հովհաննիսյանի պետք է նշենք, որ անգամ նոր իրողությունների պարագայում նրա ասպարեզում հայտնվելը նոնսենս է: Շատ պրիմիտիվ մարտավարություն ունի այս՝ արդեն իսկ ծերունական մառազմի վառ դրսևորմամբ պարոնը: Ուշադրության արժանանալու համար, նա ամեն անգամ, իր գրառումների, հայտարարությունների մեջ շեշտում է հեղինակություն և հարգանք վայելող քաղաքական-հասարակական գործիչների անուններ: Սակայն նրա պարզամտությունը թույլ չի տալիս իրականության աչքերին նայել և ընդունել, որ անգամ այդ պարագայում, նրա կողմ ուշադրություն սևեռած մարդիկ, շարունակաբար քննադատում և վարկաբեկում են հենց Հովհաննիսյանին: Հմայակի անփառունակ անցյալ ու լպրծուն ներկան, դրական մելիզմների արժանանալու ոչ մի շանս չեն թողնում նրան, սա նա ոչ մի կերպ չի կարողանում ընդունել և շարունակում է պարբերաբար իր իսկ ձեռամբ արժանանալ հանրության անարգանքի ու հայհոյախառն խոսքերին:
Այս ամենը վերջին շրջանում համեմվել է նաև նրա երախտամոռության դրսևորմամբ և այս քաղաքական վտարանդին հանդգնում է հնչեցնել նաև Գագիկ Ծառուկյանի անունը ինչ-որ մեղադրականերով: Առնվազն անբարոյականություն է այն, որ տարիներ առաջ, երբ Հմայակը փորձ էր անում հայտնվել խորհրդարանում, օրերով հերթ էր կանգնում նույն Ծառուկյանի շքամուտքում՝ ցուցակում տեղ գտնելու համար, իսկ այսօր նույն քաղաքական ուժի վարած կուրսը համարում է անընդունելի: Կամ ոչ վաղ անցյալում, եթե իհարկե Հմայակը ամնեզիայով չի տառապում, նույն Ծառուկյանն էր ձեռք մեկնել նրան՝ իր հարազտի թաղման արարողությունը կազմակերպելու գործում: Չէինք մանրանա այս աստիճան, բայց այդ սողունը գնալով ավելի անտանելի է դառնում այն համատեքստում, որ փորձում է ինքնադրսևորվել այլոց անուններ շահարկելով և փորձում է ինչ-որ կերպ ներգրավածություն ունենալ քաղաքական պրոցեսներին: Դա իհարկե անիրականանալի երազանքների շարքից է քանի որ Հմայակ Հովհաննիսյանը նախկին փտած համակարգի կարկառուն ներկայացուցիչ է, ում հանրությունը վաղուց մերժել և նետել է քաղաքական աղբանոց և վերադարձ այնտեղից նման ճանապարհով, ուղղակի անհնար է: