Մեզ պետք չե՛ն «քաղաքական առնետներ», ի դեմս Հմայակ Հովհաննիսյանի
ԲլոգԱնահիտ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կան մարդիկ, ովքեր միշտ էլ աննպատակ խոսում են միայն ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Կան մարդիկ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց մեծ-մեծ խոսում են: Կան մարդիկ, որոնք սիրում են մեկ կուսակցությունից վազել մեկ այլ կուսակցության շարքերը: Կան մադրիկ որոնք միայն անձնական շահի մասին են մտածում և ոչ ավելին:
Հմայակ Հովհաննիսյա՛ն այս ամենը Ձեր մասին է: Այս ամենի մարմնացումը դու՛ք եք: Քաղաքական դաշտում դուք կայացած մարդ չեք ու Ձեր ինչ-որ հայտարարությունները կամ կարծիքները ոչ միայն անտեղի են, այլև դրանց վրա բոլորը պարզապես թքած ունեն: Դուք Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում այնքան կուսակցություն եք փոխել, որ հնարավոր չէ մատների վրա հաշվել: Հասկանում ենք, որտեղ տաք է դուք փորձում եք դեպի այդ թիմ վազել, բայց համոզված եմ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական թիմ, Ձեր նման առնետին չի ընդունի: Որպես օրինակ՝ ասեմ վերջին դեպքը, երբ դուք ցանկանում էիք ընդգրվել Իմ Քայլը դաշինքում, բայց Ձեզ մերժել են, կարծում եմ, ակնհայտ պատճառներով:
Ինչպես գիտենք առնետները առաջինն են լքում նավը հենց այն խորտակվում է: Դուք հեղինակազրկված մի մարդ եք, որը շարունակում է դեգերել քաղաքական դաշտում, բայց ապարդյուն:
Ձեր նման ստոր և նենգ մարդը՝ չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչու է իրեն անվանում Քաղաքագետների միության նախագահ, երբ որևիցե իրավունք չունի այդ անվան տակ հանդես գալ:
Կոչ եմ անում բոլոր քաղաքագետներին, այսինքն իրենց քաղաքագետ համարող ցանկացած գործչի, նախ դիտարկել այն, որ այս մարդը ապօրինի կերպով շահարկում է Քաղաքագետների միության նախագահ լինելու փաստը և երկրորդ անուշադրության մատնել նման մարդկանց, որոնք պարզապես խոսում են իրենց շուրջ ինտրիգներ հյուսելու համար: Մեզ պետք չե՛ն քաղաքական առնետներ, ի դեմս Հմայակ Հովհաննիսյանի: