«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ խթանում է կրթության ոլորտի զարգացումը
ԲլոգԱրտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 17-ը ամբողջ աշխարհը տոնում է ուսանողության միջազգային տոնը։ Այդ տոնը յուրաքանչյուր երկրում տոնվում է մեծ ցնծությամբ։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Իսկ ուսանողների համար օրը կրկնակի տոնի է վերածվում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։
Արդեն 2 տասնամյակ, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ուսանողներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ։ Գագիկ Ծառուկյանի գործունեության ևեթ առաջնային կարևորություն է տվել ուսանողների կրթությունը, և ոչ մի առիթ բաց չի թողնվել ուսանողներին խրախուսելու համար։
Այս տարի ևս՝ նոյեմբերի 17-ին, հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կրթաթոշակ հատկացրեց 1000 ուսանողի։ Տարեց տարի ուսանողների թիվը ավելանում է, ինչն անշուշտ ողջունելի փաստ է։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այս քայլով նպաստում է Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը և կրթությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելուն, ինչն էլ իր հերթին նպաստում է երկրի բարգավաճմանը։ Նման հսկայածավալ աշխատանքի շնորհիվ հայ ուսանողությունը էլ ավելի ոգևորությամբ է աշխատում, ավելի մեծ պոտենցիալ է ներդնում իր ընտրած մասնագիտության մեջ կայանալու։
Հարկ է նաև նշել, որ Գագիկ Ծառուկյանի կողմից մեծ ուշադրության են առջանացել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները, ովքեր առանց մրցութային կարգի առժանացել են անվանական կրթաթոշակի։
Որքան խելացի և բանիմաց սերունդ ունենք, այնքան շուտ մեր երկիրը կդառնա հզոր, և բարգավաճ։ Գագիկ Ծառուկյանը իր խոսքում բազմիցս է նշում, որ մեր երկրի ապագա փոխարինողները հենց ուսանողներըն են։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նպաստում է կրթության ոլորտի մակարդակի զարգացմանն և ուսանողներին գնահատելով՝ արժևորում է մեր վաղվա օրը։