ԲՀԿ ցուցակում Իշխան Զաքարյանը չկա. վերջինս ստում է, թե ինքը չի ցանկացել առաջադրվել
ԲլոգԷլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեկտեմբերյան ընտրություններին, ինչպես ասում են, բան չի մնացել: Ընդամենը 3 օրից կտրվի պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Կամա, թե ակամա բոլորս քաղաքական իրադարձությունների ու նորությունների հորձանուտում ենք: Որ կուսակցությունը ի՞նչ ասեց, պատգավորի ի՞նչ թեկնածու առաջադրեց, ո՞վքեր տեղ չգտան ընտրացուցակներում և այսպես շարունակ:
Այս ընտրություններին իրենց կուսակցության ցուցակում չընդգրկված մարդկանց շարքին է պատկանում նաև հանրությանը քաջ հայտնի Իշխան Զաքարյանը: Նա Վերահսկիչ պալատի նախկին նախագահն էր, և արդեն լուծարված ԱԺ-ի պատգամավոր ԲՀԿ քվոտայով: Սխալված կլինեմ, եթե ասեմ, որ կուսակցության կողմից նրան ցուցակում չընդգրկելը անականկալ էր: Վերջիվերջո, նա ամենալռակյաց պատգամավորներից մեկն էր, եթե չասենք էլ, որ ընդհանրապես չէր ներկայանում Ազգային ժողով:
Ամենակարևոր հարցերի կամ իրադարձությունների քվեարկության ժամանակ միայն, թերևս, Իշխան Զաքարյանին հնարավոր էր տեսնել ԱԺ-ում: Ոչ մի ելույթ, ոչ մի հարց ու քննարկում, ոչ մի օրինագիծ:
Եվ ահա մի հարցազրույցում, որը վերցվել է հենց ԱԺ-ում, լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու ԲՀԿ-ն նրան չի ընդգրկել իր ցուցակում, Զաքարյանը շփոթված պատասխանում է, թե ինքը չի ցանկացել առաջադրվել:
Ակնհայտ է, որ Զաքարյանը ստում է: Ինչպես ասում են՝ 1-ից 1 պարզ է, որ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն է հրաժարվել նրան ևս մեկ անգամ իր հովանու տակ վերցնել: 6-րդ գումարման ԱԺ գործունեության ողջ ընթացքում Զաքարյանը ակնհայտ համընթաց չէիք քայլում այս կուսակցության հետ, որոշ դեպքերում նույնիսկ հակադրվելով կուսակցության որոշմանը: Եվ արդեն ամիսներ առաջ պարզ էր, ու այս պատգամավորը մարգինալացվել էր : Ավելի քան ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն Իշխան Զաքարյանի հետ նոր ճանապարհ չի պատրաստվում անցնել:
Հասկանակի է, որ հեղինակությունը փրկելու հարց է փորձել լուծել՝ ասելով, թե ինքը չի ցանկացել առաջադրվել, բայց, ներեցեք, ճշմարտությունը ակնբախ է․ Իշխան Զաքարյանը հանրային աջակցություն և լեգիտիմություն չունի: Սա է ողջ իրականությունը: