Մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը

78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:

Մարտին Շահբազյանը 1976-ից մինչև 2001թ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա որպես ՀՀ նախագահի լուսանկարիչ:

Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թ. հունիսի 25-ին, Երեւանում: 1958-ին ավարտել է Նար  Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966 թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76 թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001 թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն է: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan