«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կփորձի փոխել քարոզարշավի տրամաբանությունը
Քաղաքական«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նախընտրական շրջանում կփորձի փոխել քարոզարշավի տրամաբանությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգ Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ իրենք փորձելու են աշխատել ոչ թե սևի և սպիտակի տարանջատմամբ, այլ հասարակության ստեղծագործ և զգացական շերտի հետ:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանն էլ հավելեց, որ իրենք Սահմանադրությունը դիտարկում են որպես ճանապարհային քարտեզ:
«Մենք, որպես նախաբան, ծրագրում գրել ենք, որ մեր Սահմանադրությունը դիտարկում ենք որպես ճանապարհային քարտեզ, որպեսզի գնանք ընտրությունների և ձևավորենք Ազգային ժողով»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ սա այն ընտրական գործընթացը չի, որը պետք է լինի Հայաստանում: