«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին կայցելի Գեղարքունիքի մարզ
ՔաղաքականՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին նախընտրական քարոզչության շրջանակներում կայցելի Գեղարքունիքի մարզ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով ժամանակացույցը:
«Վաղը Գեղարքունիքի մարզ ենք այցելում:
Ժամը 11:00 – ք. Ճամբարակ, համայնքապետարանի դիմացի հրապարակ:
Ժամը 13.00 – ք. Վարդենիս, մշակույթի տան դիմացի հարթակ:
Ժամը 14.30 – ք. Մարտունի, համայնքապետարանի դիմացի մշակույթի տան հարակից հրապարակ:
Ժամը 16.00 – ք. Գավառ, մարզպետարանի հարակից հրապարակ:
Ժամը 17.30 – ք. Սևան, Եկեղեցուն հարող տարածք»,- գրել է Փաշինյանը: