Մենք իրար հետ կռվելու և իրար հայհոյելու ժամանակ չունենք. Էդմոն Մարուքյան
PoliticsՄենք փորձում ենք չմիջամտել այս օրերին որոշ քաղաքական ուժերի միջև սկսված հակամարտությանը՝ հանրությանը ներկայացնելով միայն մեր մոտեցումներն ու ծրագրերը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, համապետական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:
Այնուամենայնիվ, չխուսափելով լրագրողների և ընտրողների հարցադրումներից՝ նա ներկայացրել է այդ «հակամարտության» վերաբերյալ իր դիրքորոշումը: Էդմոն Մարուքյանը նշել է, որ դեկտեմբերի 9-ին հանրությունն ընտրելու է ուժերի, որոնք իշխանություն չեն լինելու, այսինքն՝ որոշելու է, թե ովքեր են ընդդիմություն:
«Ընդդիմությունը հենց այնպես խոսացողները չեն, իրար վրա ցեխ շպրտողները չեն, ամեն ինչը քննադատողները չեն, քննադաել քննադատելու, դեմ լինել՝ դեմ լինելու համար, այս բաները պետք է դուրս գան քաղաքական մշակույթից: Ընդդիմությունն այն ուժն է, որը հակակշիռ է, որը փոխզսպում է, որը տեսակենտներով բախվում է...
Մենք ժամանակ չունենք իրար հետ կռիվ անելու, իրար հայհոյելու: Իմաստ չունի, դրա ժամանակներն անցում են, բան չի մնացել, դեկտեմբերի 9-ին մենք դա ավարտվում ենք, և դրանից հետո պետք է սկսենք աշխատել...»,- նշել է Էդմոն Մարուքյանը: