Պետք է ունենանք հզոր պետություն, զարգացող տնտեսություն և միջազգային ճանաչում. Գագիկ Ծառուկյան
ՔաղաքականՔիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը Վայոց Ձորի մարզկենտրոնում ՝ Եղեգնաձորում: Մինչ ԲՀԿ առաջնորդի ելույթը, հավաքվածներին ծրագրային կարևոր մի քանի դրույթներ ներկայացրեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը, ով ընգծեց, որ տնտեսական հեղափոխությունից հետո լինելու է մշակութային հեղափոխություն, որը պակաս կարևոր չէ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ, ում եղեգնաձորցի փոքրիկներն ընդունեցին աղ ու հացով, իր խոսքում նշեց.
«Ղարաբաղի խնդիրը մեր ժողովուրդը վաղուց կարգավորել է, այդ հարցն ավարտված է, միայն ու միայն մնում է, որ այն միջազգային ճանաչում ունենա և որ ամբողջ աշխարհը ճանաչի ու ընդունի: Դրա համար ինչ է հարկավոր ունենալ. հզոր պետություն, զարգացող տնտեսություն, որ մեր հարցերն արագ կարգավորվի ու միջազգային ճանաչում ունենա:
Սոսե Չանդոյան
Լուսանկարները` Orer.am լրատվական կայքի