Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: