Ալյասկայում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԱՄՆ Ալյասկա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), երկրաշարժի հզորությունը կազմել է 6.6 մագնիտուդ:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է նահանգի Անկորիջ խոշորագույն քաղաքից 12 կմ հեռավորությամբ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 35.5 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել Բուենոս Այրեսի մոտակայքում, որտեղ մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը: