Բրիտանացիները պատրաստ են աջակցել Հայաստանի զարգացման Ծառուկյանի տեսլականին
БлогԿարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտաքին քաղաքականության, երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորության մասին ավելորդ է խոսել: Արտախորհրդարանական հարաբերությունները նպաստում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու բարելավմանը, այս համատեքստում պետք է նշել նմանօրինակ կարևոր հանդիպման մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հրավերով Հայաստան ժամանած բրիտանացի քաղաքական գործիչների միջև: Այսպիսով ԲՀԿ նախագահի հրավերով օրերս Հայաստան էին ժամանել Մեծ Բրիտանիայի Կառավարության նախկին անդամ, Մարգրեթ Թետչերի և Դեյվիդ Քեմերոնի օրոք նախարարի պաշտոն զբաղեցրած , լորդ Ֆրանսիս Մոդը, Լորդերի պալատի անդամ, Բարոնուհի Սիմոն Ֆիննը, Լոնդոնի Policy Exchange ուղեղային կենտրոնի ավագ գիտաշխատող, գրող, հրապարակախոս Վիլյամ Շոուքրոսը և London Infrastructure ընկերության գործադիր տնօրեն Աֆզալ Ամինը:
Հյուրերը շեշտեցին, որ քանզի Ծառուկյանի նպատակն է Հայաստանը դարձնել բարեկեցիկ և բարգաված երկիր բոլոր հայերի համար նրանք պատրաաստ են աջակցել Հայաստանի զարգացման Ծառուկյանի տեսլականին:
Նմանօրինակ հանդիպումների շնորհիվ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները էլ ավելի են առաջ մղվում, երկու երկրների միջև փոխադարձ գործակցությունը էլ ավելի է ամրապնդվում:
London Infrastructure ընկերության գործադիր տնօրեն Աֆզալ Ամինը նշեց, որ պետք է ուսումնասիրվի, թե Հայաստանը ենթակառուցվածքների բնագավառում ինչ առաջնահերթություններ ունի առաջիկա հինգից քսան տարվա համար, քանզի՝ Միացյալ Թագավորության կառավարության միջազգային բիզնեսին ուղղված արտահանման ֆինասավորման ծրագիրը մինչև 700 միլիոն դոլարի աջակցության ֆոնդ ունի, և այդ թվից պետք է ինչքան հնարավոր է շատ գումար բերել Հայաստան և ուղղել այն երկրի ենթակառուցվածքների զարգացմանը:
Այսպիսով սա Գագիկ Ծառուկյանի կողմից հերթական քայլն էր ուղղված Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: