Արմավիր քաղաքում ասեղ գցելու տեղ չկար. Գագիկ Ծառուկյանին սատարողները մեծ ոգևորությամբ էին սպասում նրան
ՔաղաքականԱյսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպում ունեցավ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում: Կուսակցության առաջնորդը նախ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան հերոսամարտում զոհված և անհետ կորած ազատամարտիկների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհեց նրանց հուշարձանին:
Մինչ Գագիկ Ծառուկյանը կշարժվեր Արմավիրի հրապարակ, նրան ծափողջյուններով եւ «Ծառուկյան հաղթանակ» վանկարկումներով միացան հազարավոր քաղաքացիներ:
ԲՀԿ նախագահին ճանապարհին սպասվում էին հաճելի անակնկալներ. եզդի եւ հայ մանուկները առանձին պարային խմբերով պարեր ներկայացրեցին: Գագիկ Ծառուկյանին ողջունեցին նաեւ կիոկուշին կարատեի ապագա չեմպիոնները: Նշենք, որ Արմավիրում հանդիպումը տպավորիչ էր ու բազմամարդ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոսե Չանդոյան