Ապատեղեկատվական աղբ տարածող կայքի հանգրվանն աղբանոցն է
BlogՍոֆյա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի կողմից հասկանալի է այն երևույթը, երբ որոշ անհայտ ծագումնաբանություն ունեցող «լրատվական կայքեր» պատվերով քաղաքական բնույթի հոդվածներ են հրապարակում, բայց այն որ նմանատիպ աշխատանք կարող է անել որոշակի լսարան ունեցող լրատվականը աններելի է: Mamul.am-ը բանից պարզվում է, որ այդքան էլ ազնիվ չէ իր լսարանի առաջ, քանզի պատրաստ է պատվերով հոդված հրապարակել ակնհայտորեն թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:
Այսօր դեկտեմբերի 3-ին այդ կայքում հայտնվեց «Ծառուկյանի մայնինգ ֆերմայի ճակատագիրը մռայլ է» վերնագիրը կրող նյութ, որը «ոտքից գլուխ» ողողված էր ապատեղեկատվությամբ : Նախ կցանկանամ նշել, որ մայնինգ ֆերմայի հաշվարկները և ուսումնասիրությունները անցկացվել են «մանրադիտակի տակ» և ամեն ինչ հաշվարկված է: Այս նյութը ուղղակիորեն քաղաքական պատվեր է, քանզի որոշ ուժեր հասկանում են որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը ՝ ԲՀԿ-ն հանդիսանում է ամենա բարձր վարկանիշ ունեցողներից մեկը, և դա այդ ուժերի մոտ վախ է առաջացնում: Բայց առաջանում է հարց, թե՞ ինչու հենց այսօր հրապարակվեց նմանատիպ հոդված, չէ որ քաղաքական դաշտում պատահականություններ չեն լինում: Պատճառն ակնհայտ է : Երեկ ՝ դեկտեմբերի 2-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ ԲՀԿ քարոզարշավը, որն ուղղեկցվեց մեծ տոնախմբությամբ, երգերով ու պարերով: Նմանատիպ դիմավորումը վերջնականապես լցրեց օպոնենտ ուժերի վախի բաժակը, և նրանք սկսեցին կեղտոտ պայքարի միջոցով «ձայն գողանալու» փորձեր անել: Ինչևէ , պատվիրատուները հաշվի չէին առել մի բան, որ մամուլ.ամ-ը արդեն վարկաբեկված է , և նմանատիպ կայքի կողմից հրապարակված հոդվածը մեծ արձագանքի չի արժանանա: Նաև պետք չէ մոռանալ, որ ԲՀԿ լիդերը մեծ սեր ու հարգանք է վայելում հասարակության լայն շրջանակներում, և անգամ այդպիսի ապատեղեկատվությունը չի կարողանա վնասել Ծառուկյանի վարկանիշը:
Մեծ հաշվով այս կայքի դեպքում հակաԲՀԿ-ական հիստերին նոր չի որ ի հայտ է եկել, բայց դե գնալով այն վերածվել է խրոնիկ ինչ-որ հիվանդության, երբ խմբագրակազմը, ոտնահարելով ընթերցողի վստահությունն ու հավատը դեպի իրենց, որպես լրատվական, անցել են թույլատրելիի սահմանն ու անպատեհ առիթներով անընդհատ ապատեղեկատվություններ է տարածում թե ԲՀԿ-ի, թե նրա առաջնորդի վերաբերյալ: Հուսանք, որ այս խրոնիկ հիվանդությունը ճակատագրական չի լինի այս կայքի համար և վերջնականապես չեն վարկաբեկվի, բայց դրան չհասնելու համար հարկավոր է զերծ մնալ ապատեղեկատվական աղբ տարածելու սովորությունից, այլապես կործանումն այդ դեպքում, անխուսափելի է լինելու: