Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի
ՔաղաքականՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի: Այդ մասին Փաշինյանը նշեց Մասիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում:
«Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չենք իրականացնի: Այդ օրը երկրաշարժի 30-րդ տարելիցն է լրանում: Մենք Գյումրիում կառավարության արտագնա նիստ կիրականացնենք, կլինենք Սպիտակում»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը քարոզարշավին չի մասնակցի նաև դեկտեմբերի 6-ին: Վարչապետի պաշտոնակատարն այդ օրը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։