Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր և Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը
Քաղաքականhttps://www.youtube.com/watch?v=Gu8KXNucD9UՀայաստանի Հայրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վանեցյանի ու հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակմանը:
Վարչապետի պաշտոնակատարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով»:
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նաև Ազգային ժողովի ամբիոնից այդ թեմայով իր ելույթի տեսագրությունը: