Արցախում ամփոփել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները

Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ամփոփել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի նախնական քննարկումների արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնիցՆիստի ընթացքում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանրագումարի բերելով նախորդ քննարկումների արդյունքները՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը ներառել առաջիկա հերթական նիստի օրակարգ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, գործադիր իշխանության պատասխանատուները՝ նախարարներ Արթուր Հարությունյանը, Սամվել Ավանեսյանը, Լևոն Գրիգորյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի՝ մինչև դեկտեմբերի 6-ի ժամը 17:00 խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների  առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը:

 «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին քննարկել են նաև ԱԺ խմբակցությունները և խորհրդարանի անկախ պատգամավորները :

loading...
Ֆրանսիան 50 մլն եվրոյի տուգանել է Google-ին «Գիտե՞ս՝ եթե դու հիմա մեզ հետ լինեիր, ամենայն հավանականությամբ, դու էլ բանտում կլինեիր». թուրք մտավորականի նամակը Դինքին «ՎՏԲ» բանկը ոչ իրավաչափ ճանապարհով տիրացել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերին և պահանջել է գումարների մարում. «Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Անհայտ անձինք կոտրել են Ազգային ժողովի պատգամավորի ավտոմեքենան Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում․ գնում եմ Դավոս․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին Քաղաքապետարանը ձնամաքրիչ նոր մեքենաներ է ձեռք բերել Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին Չուբայսը կտրուկ պատասխան է տվել Զախարովայի քննադատությանը Երևանյան բուքմեյքերական գրասենյակում վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդ է դանակահարվել. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է ՔԿ Դոլարն ու եվրոն էժանանում են. ռուբլին կայուն է Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր Արցախում վթարի հետեւանքով զոհված 3 տղամարդիկ ընկերներ են. հայտնի է դեպքի նախնական վարկածը «Վայրի հրեշտակը» գալիս է Երևան. անկրկնելի Նատալիա Օրեյրոյի համերգի մանրամասները Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել
website by Sargssyan