Աղետի գոտի՞, թե՞ ...

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30–րդ տարելիցը: Ենթադրվում է, որ քաղաքական ուժերը օրվա խորհրդին հարիր կա՛մ կդադարեցնեն քարոզարշավը, կա՛մ էլ դա կանեն առնվազն այնքան նուրբ, որ շահարկումների տեղիք չեն տա: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նորից սկսի խոսվել աղետի գոտու, Գյումրու անօթևանների և Գյումրիին առնչվող այլ խնդիրների մասին: Մեծ հաշվով, խնդիր չկա, որ նախընտրական շրջանի տրամաբանության կոնտեքստում քաղաքական ուժերը խոսեն երկրորդ քաղաքի խնդիրների մասին: Բայց տարիներ շարունակ, հատկապես ընտրարշավից ընտրարշավ այդ մասին միայն խոսվել է, խոսվել է թունդ տոնով, տրվել են բազմաթիվ խոստումներ, որոնց միայն չնչին մասն է իրականացվել:

Այս իմաստով ակներև է, որ միայն առիթից առիթ են քաղաքական դերակատարները խոսում Գյումրու խնդիրների մասին, առանց որևէ հետևողական աշխատանքի: Անշուշտ անօթևանության խնդիրը շարունակում է արդիական մնալ Գյումրու համար: Բայց այս խնդիրը գոնե մեծամասամբ արդեն հաղթահարված է: Հիմա Գյումրիի համար կենսականը կամ առաջնայինը այլ՝ տնտեսական բնույթի խնդիրներն են: Լավ կլիներ, որ Գյումրիի մասին հատկապես դեկտեմբերի 7–ին խոսելիս քաղաքական ուժերը դրսևորեին առկա խնդիրների մասին հստակ պատկերացումներ ու ներկայացնեին իրատեսական լուծումներ: Ի վերջո, հասկանալի է, որ շրջափակման մեջ գտնվող ու բացառապես Երևանակենտրոն Հայաստանը առաջացնում է դեմոգրաֆիական, տնտեսական ռիսկեր, ռիսկեր, որոնք ֆորս–մաժորային իրավիճակում դառնալու են ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ: Լավ կլիներ, որ քաղաքական ուժերը Գյումրու երկրորդ քաղաք լինելու հանգամանքը դիտեին որպես Հայաստանի ապակենտրոնացման գործընթացի կարևորագույն մաս:

Հարկ է հասկանալ, որ բացառապես տուրիզմով ոտքի կանգնեցնել Գյումրին ու այն դարձնել իսկապես երկրորդ քաղաքի կարգավիճակին հարիր, դժվար թե ստացվի: Նախորդ տարիները ցույց տվեցին, որ, օրինակ, տեխնոլոգիական իմաստով Գյումրու ռեսուրսն այժմ ավելի ակտուալ է, քան չարչրկված տուրիստական հրաշքի մոդելը: Ընդհանուր առմամբ, խնդիրը ոչ թե այն է, որ քաղաքական ուժերը փորձեն Գյումրու առանձնահատկություններից ելնելով՝ տեղերում ձայներ ստանալու ակնկալիքներ իրացնել, այլ որպեսզի այդ ակնկալիքներն իրացվեն իրավիճակի այսօրվա գնահատմամբ ու իրատեսական մոտեցումներով:

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan