Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը «տասովչիկներ» է պահում...
ԲլոգՍևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գողն առաջինն է գոռում, բռնեք գողին» հիմա Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանինն է: Այսօր ընտրատեղամասում, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, Ռոմանոս Պետրոսյանը ասել է, թե «պասիվ մասնակցություն է, որովհետև «տասովշիկները» չեն կարողանում աշխատել, «գազելներով» տեղափոխում չկա»: Նախ ի գիտություն նշենք, որ վաղ առավոտից, հավաստի աղբյուրները փոխանցում են, որ նույն Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը, «տասովչիկություն» է անում եղբոր համար, ընտրատեղամասից ընտրատեղամաս այցելելով, մարդկանց ուղորդելով: Հայտնում են նաև, որ նույն Ռոմանոս Պետրոսյանի կողմից նշանակված կամ նրա կողմից, ԱԱԾ-ի միջոցով ահաբեկված և «վերբովկա» արված գյուղապետերը, հենց գազելներով են Պետրոսյանի համար մարդկանց տանում-բերում: Այն որ Պետրոսյանը ադմինիստրատիվ ռեսուրսներ է կիրառել ողջ տարածքով մեկ, դա բոլորը կփաստեն, այն որ հրահանգել է իր համար աշխատեն գյուղապետերը, դա էլ ճշտելը դժվար չէ, բայց երբ նա անձամբ է գնում ընտրատեղամասեր և փաստացի ազդում է իր ներկայությամբ ընտրողների որոշման վրա, դա բոլորովին այլ հարթություն է: Ստացվում է, որ Ռոմանոսի «տասովչիկների» ու գազելներով քվեարկությունների բերելու մշակույթը, միայն իր համար է կիրառելի, մնացածների դեպքում այն արգելված է: Աբսուրդն այս ողջ պատմության մեջ այն է, որ ոչ մի լրատվական չի արձագանքում այս դեպքերին, ինչ անիմաստ ու չեղած դեպքեր ասես չեն հրապարակայնացնում, բացի կարևորներից: