Ռոբերտ Քոչարյանին աջակցող խումբն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին: Այս մասին ասվում է Ռոբերտ Քոչարյանին աջակցող խմբի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վաղը, դեկտեմբերի 10-ին, անցնելու է դրանց արդյունքների նախնական ամփոփումը, մենք պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր ենք հայտարարում դեկտեմբերի 11-ը»,- ասվում է խմբի հայտարարության մեջ։