«Տղա ջան, ես խղճում եմ քեզ». Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկողին
ՔաղաքականՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ միջադեպ է գրանցվել: Մի քաղաքացի մոտեցավ ու բղավեց. «կեցցե՜ Նիկոլը»:
Դավիօթ Շահնազարյանն արձագանքեց. ««Էդ որ ասում եք «կեցցե՜ Նիկոլը», երկու ց-ով ասեք, մեկ ց-ով չի կարելի»: նա նաեւ ասաց, որ խղճում է նման հայտարարություն անող քաղաքացուն։
«Տղա ջան, ես խղճում եմ քեզ», - ասաց նա՝ հավելելով, որ եթե ոստիկանները չկատարեն իրենց պարտականությունը, ինքը կկատարի եւ «կարող է մարմնական վնասվածքներ լինեն այստեղ»:
Շահնազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով մեծ քանակությամբ ստոր ստեր» են տարածվել իր ու իր ընտանիքի մասին. «Մի մասը ես հերքել եմ ու հայտարարել եմ, որ բոլորն եմ հերքում, բայց այդ ստեր տարածողների ընտանիքների անդամներին ամենայն բարիք ու առողջություն եմ ցանկանում», - ասաց նա։