Ընտրություններում խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով. Լենա Նազարյան
ՔաղաքականԻրականում սա է նորմալը. «Ւմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը՝ խոսելով այսօր ընթացած խորհրդարանական ընտրությունների մասին:
«Մենք սովոր ենք այլ ընտրությունների. անընդհատ սթրեսներ, վատ լուրեր, անընդհատ հիասթափություններ, բայց վերջապես մենք ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ նորմալ, հանգստյան օրով գնացին, իրենց ընտրությունը կատարեցին և գնալով տուն՝ որևէ միջադեպի մասին հեռուստատեսությամբ չլսեցին՝ վստահ լինելով, որ իրենց քվեն կհաշվեն և կգումարեն մնացածին»,- ասաց նա:
Լենա Նազարյանը չբացառեց, որ թեթև խնդիրներ եղել են, բայց կարևորն այն է, որ դրանք համակարգային չեն եղել, չեն եղել որևէ կենտրոնից ուղղորդված: «Այդ խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով, որոնք ոստիկանության կողմից կանխվել են, ընտրողների կողմից սահմանափակվել են, և իրականում որևէ ազդեցություն ընտրական կամքի ձևավորման և ընտրության արդյունքների վրա չեն ունեցել»,- ասաց նա:
Ըստ Նազարյանի՝ նոր խորհրդարանում նրանք միանշանակ ջանքեր են գործադրելու «Ընտրական օրենսգիրքը», «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխելու համար: