29/16 ընտրատեղամասում միանձնյա առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, հաջորդը ԲՀԿ-ն է, 3-րդ տեղում է ՀՀԿ-ն
Քաղաքական29/16 ընտրատեղամասում արդեն իսկ ավարտվել է ձայների հաշվարկը, և ամփոփում են քաղաքական ուժերի ստացած տվյալները:
Այս պահին հաշվարկում են ռեյտինգային ընտրակարգով թեկնածուների օգտին քվեները: 1517 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 687-ը։
Ըստ նախնական հաշվարկի՝ միանձնյա առաջատար է «Իմ քայլը» դաշինքը՝ 433 քվեով, որին հաջորդում է ԲՀԿ-ն՝ 131 քվե, երրորդ տեղում է ՀՀԿ-ն՝ 39 քվե:
1. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 39 քվե:
2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,
3. Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 14,
4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 433
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 25
6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 4
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0
8. «Մենք» կուսակցությունների դաշինք`3
9. «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 1
10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 25
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 131: