ԿԸՀ-ն ներկայացնում է նախնական տվյալներ՝ 29 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն
ՔաղաքականԿԸՀ-ն սկսել է ամփոփել այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Մշակված առաջին 29 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 59,71% ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 1362 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 116 ընտրող կամ ընտրողների 5.09%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 13 ընտրող կամ 0.57%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-223 ընտրող կամ 9.78 %
«Իմ քայլը» դաշինք- 1362 ընտրող կամ 59,71%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 126ընտրող, 5,52%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 8 ընտրող 0.35 %
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 10 ընտրող, 0.44 %
«Մենք» դաշինք- 22 ընտրող, 0.96 %
«Օրինաց երկիր» կուսակցություն- 35 ընտրող, 1.53%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 19 ընտրող, 0,83 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 347 ընտրող, 15,21 %
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: