«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.13 %, ԲՀԿ-ն՝ 9.11 %, «Լուսավոր Հայաստանը»՝ 5.97%. ԿԸՀ տվյալները ժամը 01:10-ի դրությամբ՝ 466 տեղամասերից
ՔաղաքականԿԸՀ-ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Ժամը 01:10-ի դրությամբ մշակված 466 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.13 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 117 725 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 6507 ընտրող կամ ընտրողների 3.88%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 986 ընտրող կամ 0.59%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 8694 ընտրող կամ 5.18 %
«Իմ քայլը» դաշինք- 117 725 ընտրող կամ 70.13 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 10 020 ընտրող, 5.97%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 773 ընտրող, 0.46%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 557 ընտրող, 0.33 %
«Մենք» դաշինք- 3303 ընտրող, 1.97%
«Օրինաց երկիր» կուսակցություն- 1525 ընտրող, 0.91%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 2484 ընտրող, 1.48 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 10 741 ընտրող, 9.11 %
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: