Կայուն էլեկտորատի ֆենոմենը

ՀՀ քաղաքական դաշտում կրքերն աստիճանաբար մարում են, և հանրությունը սահուն կերպով փորձում է վերադառնալ առօրյա կյանք:
 
ԱԺ արտահերթն այլևս պատմություն է. երկու շաբաթից ՀՀ-ն կունենա իր յոթերորդ գումարման խորհրդարանը, որում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ:
 
Ընտրություններից շատ առաջ, նաև քարոզարշավի ողջ ընթացքում, անընդհատ խոսվում էր այն մասին, թե ով կլինի պառլամենտի երկրորդ ուժը, քանի որ առաջատարի հարցը պարզ էր ի սկզբանե, այլ կերպ ասած՝ տեխնիկայի հարց էր: Երկրորդ տեղի հարցը բավականին լուրջ էր, քանի որ տվյալ ուժը պետք է ցույց տար իր քաղաքական կշիռը, նաև պատասխանատվությունը ժողովրդի առջև:
 
Ընտրությունից երկու օր անց պարզ է, որ ԱԺ անցած ուժերից երկրորդը ԲՀԿ-ն է, որը ստացել էր ընտրողների 8,6 տոկոս քվեն կամ որ նույնն է՝ 103837 ձայն: Ունենում ենք մի իրավիճակ, որ նախկին խորհրդարաններից ԲՀԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որ կարողացավ հաղթահարել ընտրական շեմը: Երկրորդ առանցքային ուժի կարգավիճակ ստանալով՝ ԲՀԿ-ն ապացուցում է, որ նախկինում պարբերաբար շահարկվող և թևածող խոսակցությունները, թե ԲՀԿ-ն նախորդ համակարգի արատավոր բարքերով է առաջնորդվում կամ բարեգործության շնորհիվ է կարողանում տեղ գտնել խորհրդարանում, իրականության հետ աղերս չունեցող լուրեր են՝ ընդամենը հակառակորդների կողմից շրջանառվող մանիպուլիացիաներ, քանի որ նոր Հայաստանում և նոր իրողությունում առկա են այլ խաղի կանոններ:
 
Ակնհայտ է, որ առանց որևէ միջնորդության՝ ԲՀԿ-ն ստանում է ժողովրդի շոշափելի հատվածի աջակցությունը, որն, ինչ խոսք, պարտավորեցնող է: Տեղի ունեցածը պարզեցում է մտցնում նաև այն հարցում, որ կուսակցությունն ունի կայուն էլեկտորատ, որոնք, ակախ էյֆորիայի և երկրում տիրող բուռն հեղափոխական մթնոլորտից, մնացել են իրենց մոտեցումներին ու համոզմունքներին հավատարիմ:
 
Աղասի Առաքելյան
loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan