Հերթական ապատեղեկատվությունը՝ այս անգամ արդեն տգիտությամբ համեմված
ԲլոգՇահանե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժամանակ» օրաթերթը այսօր հերթական անգամ իր պայծառափայլ մտքերը ի մի բերելով ՝ հայտարարել է, որ կոալիցիա չի լինելու։ Ու այս գյուտարար հայտարարությունը կապել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ այն առումով, որ իբրև թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին իր թիմակիցներին մոտիվացրել է կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով։ Առնվազան տարրրական տգիտությունը կարող է մղել որևէ լրագրողի կամ խմբագրության այսպիսի մի բան գրել, քանի որ վաղուց ի վեր արդեն պարզ էր, որ կոալիցիա չի լինելու ապագա կառավարության ձևավորևման ժամանակ։
Այն, որ ընտրարշավին մասնակցող իշխանական ուժը՝ Քաղաքացիական պայմանագիրը, դառնալու էր կայուն մեծամասնություն, դա միայն բավական էր հասկանալու համար, որ կոալիցիա, այո՛, չի լինելու, մի բան, որ հիմա «խելացի դեմք ընդունած հայտարարում է «Ժամանակ» օրաթերթը։
Հետևաբար ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ մեկ այլ քաղաքական ուժի ղեկավար չէր կարող այս ամենը լավ իմացող որևէ թիմակցի մոտիվացնել, կամ կոալիցիան որպես «ոսկե սարեր» խոստումների շարքից ներկայացնել իր թիմակիցներին։ Այնպես որ այս քաղաքական հնարքն էլ տեղին չէր ու պետք չէ ցցուն վերնագրերով ստեր հրամցնել հանրությանը։ Ավելի լավ է ուրիշ քաղաքական թիմերի աչքին փուշ ման գալուց առաջ, իրենց աչքի գերանի մասին մտածեն, կամ սկսեն զբաղվել իրենց գործով, այլ ոչ թե տատական բամբասանքների կամ տարրական դասարանի երեխաներին խաբելու մակարդակի ստերով աղավաղելով իրականությունը։