Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սկսվելու է հետհաշվարկը. ե՞րբ կառաջանա բալանսավորված քաղաքական դաշտ

Interview

Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները, որտեղ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժը արձանագրեց իր ցուցանիշները: Այն ցուցանիշը, որը և սպասվում էր: Մեծ հաշվով՝ կարելի է ասել, որ այս խորհրդարանը քաղաքական բալանսավորվածություն, հավասարակշռություն չի ունենալու, ինչն էլ ունենալու է իր խնդիրները: Նման դիրքորոշում ունի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այդուհանդերձ, քաղաքագետն իրավիճակը հասկանալի է համարում, որովհետև առկա էր էյֆորիան, և այն չէր կարող անցնել մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:

Իսկ թե որո՞նք են վերոնշյալ հնարավոր խնդիրները, «Օրերի» հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց. «Հանրության այն հատվածի մոտ, որոնք հավատում են Նիկոլ Փաշինյանին, սպասումները շատ մեծ են: Փաստացի այդ սպասումների զոհը կարող է դառնալ նրա գլխավորած քաղաքական ուժը: Երկրորդը՝ Փաշինյանի համար հեղափոխությունն անսպասելի էր, և նա չունի մեծ թիմ, որը կկարողանա իրականացնել բոլոր գործընթացները: Իսկ խնդիրները բավականին խորքային են: Եվ կարծում եմ, որ այս իմաստով ժամանակը չի աշխատելու Փաշինյանի և իր թիմի օգտին: Չկան պրոֆեսիոնալ՝ մասնագիտացված իմաստով այնպիսի մարդիկ, որոնք ի զորու են խնդիրների շուրջ գործընթաց իրականացնել: Բացի այդ, նախ պետք է գիտակցել, թե ինչ խնդիրներ կան, դա էլ առանձին հարց է: Պետք է ընդգծել, թե ո՞րն է գլխավոր օրակարգը, որովհետև առկա խնդիրները նաև իրար հակասող են: Օրինակ՝ մի կողմից կոռուպցիայի դեմ պայքար, մյուս կողմից՝ ներդրումների խնդիր: Թվում է՝ փոխլրացնող խնդիրներ են, բայց նաև իրար խանգարող են. այն մթնոլորտում, ուր անընդհատ ասվում է՝ «այս կամ այն մարդուն ենք բռնել, այս կապիտալը մաքուր չէ», հասկանալի է, որ նման մթնոլորտում ներդրումները չեն կարող լայնամասշտաբ բնույթ կրել»:

Նրա խոսքով՝ նման շատ հարցեր կան, և այդ առումով Ն. Փաշինյանի և իր թիմի առջև բավականին դժվար խնդիր է դրված:

«Իրականում նախորդ 7 ամիսների բացթողումներն ու սայթաքումները երկրորդական են, որովհետև հանրությունը վերապահումով էր նայում այդ ամենին: Իսկ արդեն այս պահի դրությամբ՝ դեկտեմբերի 9–ից հետո, երբ Փաշինյանն արդեն ունի ամբողջական իշխանություն, սկսվելու է հետհաշվարկը: Հանրությունը հիմնական պատասխանատու համարելու է Փաշինյանին ու իր թիմին: Այսինքն՝ արդեն խանգարող ուժ չկա: Նույնիսկ պառլամենտում չկան ուժեր, որոնք տեսականորեն կարող են խոչընդոտել իր քաղաքականությանը»,–ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել քաղաքական նոր դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին, որովհետև ընտրությունները դեռ նոր են ավարտվել: «Հասկանալի է, որ ԱԺ–ում հավաքված է հիմնականում Փաշինյանի թիմը: Այսինքն՝ հաշվի առնելով էյֆորիայի վիճակը՝ փաստացի գրավել է քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը: Այնուամենայնիվ, էյֆորիան խիստ ժամանակավոր երևույթ է, և ժամանակ հետո հանրությունը սկսելու է ավելի սթափ գնահատականներ պահանջել: Իսկ այդ ժամանակ արդեն նոր խնդիրներ են առաջանալու, որոնց լուծումները հանրությունը փորձելու է ման գալ և չգտնել խորհրդարանում: Այստեղ արդեն առաջ է գալու նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու պահանջը՝ արդեն խորհրդարանից դուրս: Եվ կարծում եմ, որ մեկ–մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը մեծ մասամբ կձևավորվի ԱԺ–ից դուրս»,–նշեց մեր զրուցակիցը:

Իսկ արտախորհրդարանական ուժերի հաջողությունը կամ անհաջողությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է իշխանության գործելաոճով: «Եթե իշխանությունը կարողանա կապիտալիզացնել այս էյֆորիան և երկրի զարգացումը ճիշտ ռելսերի վրա դնել, ապա, ըստ իս, արտախորհրդարանական ուժերի ձևավորումը կարող է ուշանալ: Սակայն այն, ինչ նշմարվում է այսօր, ցավոք դա ցույց չի տալիս, որովհետև փոխնակ երկիրը տարվի ավելի հանդարտեցման ճանապարհով, այն ավելի ցնցումային ճանապարհի վրա է դրվում: Եվ կարծում եմ, որ այսպես երկիրը կարող է լուրջ խնդիրների առաջ հայտնվել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով: Եվ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ձևավորման պահանջը ժամանակի ընթացքում կարող է մեծանալ»,–եզրափակեց Ե. Բոզոյանը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal