Մեծամտության level–ն ու քաղաքական Mario–ն

Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների հասցեին հնչող հիմնական կոմպլիմենտներից մեկն այն էր, որ այս իշխանությունը ոչ միայն ընտրվել է ժողովրդի կողմից, այլև ինքնին ժողովրդի, հասարակության մի մասնիկն է, հետևաբար բացառվում է, որ նախկինների օրինակով օտարվի հասարակությունից: Այսօր, սակայն, տեսնում ենք տրամագծորեն հակառակ պատկերի դրսևորումներ, երբ հասարակության հետ ակտիվ հաղորդակցության ֆորմատը պահող Փաշինյանի ֆոնին նրա շատ թիմակիցներ սկսել են հանրության այս կամ այն սեգմենտի հետ շփումը պայմանավորել level–ներով, հայերեն ասած՝ մակարդակներով:

Նորընծա և հանկարծահաս իշխանության ներկայացուցիչներից շատերի համար քաղաքական դաշտը, թերևս, հայտնի Mario խաղն է հիշեցնում, այլապես դժվար է level–ներով տրամաբանելուն այլ պատճառ գտնել: Մեծ հաշվով, շատերի համար քաղաքական այս հանկարծակի վերելքը նման է խաղի, որովհետև իրականության մեջ նրանք չէին պատկերացնում իրավիճակի նման զարգացում ու քաղաքական կարիերայի այսպիսի թռիչք: «Դռակոնի» level–ում միանգամից հայտնվելն էլ, ըստ այդմ, ոմանց մոտ ստեղծել է տպավորություն, թե իրենք անցել են նախորդ level–ները:

Իրականում, սակայն, գործ ունենք հասարակ մի երևույթի, կենցաղային լեզվով ասած՝ իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից դրսևորվող «հաբռգածության» հետ: Այդ երևույթի համար հիմք է ծառայում հասարակական անվերապահ աջակցությունը հեղափոխությանը, որը նորելուկները շփոթել են ուղղակիորեն իրենց հանդեպ աջակցության հետ: Հասարակական ահռելի էներգիան ու համակրանքն անժխտելի են, բայց դրանք իշխանությանը տրված ավանսներ են հեղափոխության նպատակները հաջողելու, ոչ թե level–ներ սահմանելու կամ իշխանության բարիքները վայելելու համար: Այնինչ այդ ահռելի էներգիան, որի փոխանակման մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմում՝ հասարակությունը, դարձել է պատեհապաշտների սպառման առարկան: Մեծ հաշվով, իհարկե, նրանք կորցնելու ոչինչ չունեն, ոչ հիմա, ոչ էլ առաջ: Ինչպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական կապիտալի հաշվին եկել են իշխանության, այդպես էլ այդ կապիտալի մսխմամբ էլ կհեռանան, երբ պահը գա՝ հայտարարելով, որ իրենք ոչինչ չէին որոշում: 

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan