Խորհուրդ Գևորգ Գորգիսյանին՝ ամեն փայտ շերեփ չի դառնա
BlogԳևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտահերթ ընտրություններից չի անցել նույնիսկ մեկ շաբաթ, ԼՀ կուսակցության անդամները յուրաքանչյուր հաջորդող օր անում են նոր հայտարարություն, մեկը մեկից աբսուրդ ու տրիվիալ։ Նրանց հագիստ չի տալիս այն փաստը, որ օգտագործված բոլոր հնարավոր լծակները, բոլոր հնարավոր ու անհնար տեղերում փակցրած պաստառներն ու հսկա վահանակներով գովազդվող կուսակցությունը երրորդն է ԱԺ-ում։ Այս կպչուն միտքը կուսակցության ոչ մի անդամի հանգիստ չի տալիս, ու ճղճիմ գործելաոճ դրսելով, փորձում են մի կերպ «արդարացնել» իրենց երրորդը լինելու փաստը։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում ԼՀԿ-ի կիրառած քարոզչամեքենային, ակնհայտ կասկածելի միջոցներով հովանավորված քարոզարշավից բացի, ուրիշ ոչինչ չի երևում։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը քարոզարշավի ընթացքում «զարդարված էր» վերոնշյալ կուսակցության պաստառներով, և ավելի քան հասկանալի է, թե՞ որ բիզնեսմենն է ֆինանսավորում այս ուժին։
Իսկ այսօր էլ, հերթական ֆաս հրաման էր ստացել Գևորգ Գորգիսյանը, ով հանրությանը հայտնի է ընդամենը ԱԺ-ում հեղափոխության օրերին, թիմակիցների ակցիայի ժամանակ, խորհրդարանի դահլիճից դեմոնստրատիվ կերպով քիթը փակած, դուրս գալու միջադեպով:
Իհարկե չէինք անդրադառնա այս մանրապճեղ երևույթին, եթե նա չփորձեր զազրախոսել մի ուժի մասին, որի անցած ուղու փոշին անգամ շատ ծանր է Գորգիսյանի ուսերի համար:
Գորգիսյանի ճիշտ կաներ հետևեր վերջին օրերի հեռակա բանավեճերի արդյունքում ռացիոնալության դաշտ վերադարձած կարկառուն կուսակիցների օրինակին, հակառակ պարագայում մեկ սողունի պատճառը կհանդիսանա քաղաքական դաշտի նոնսենսի:
Գորգիսյանի նմաններին կարելի է ընդամենը մեկ խորհուրդ տալ.
Մի փորձեք բամբասանքով զբաղվել, ու պարսավանքի խոսքեր ասել քաղաքականության մեջ ավելի մեծ կշիռ ունեցողների հասցեին, դրա փոխարեն զբաղվեք գործով, և գուցե մի օր հավակնեք երկրորդ ուժը լինելուն։
ՀԳ․ Ինչպես ասում են՝ ամեն փայտ շերեփ չի դառնա։