ԼՀԿ-ն չի կարողանում հաշվի նստել դառը իրականության հետ…
ԲլոգՄարիամ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բանն այն է, որ ԱԺ ընտրություններից հետո ԼՀԿ-ն պարբերաբար թիրախավորելով ԲՀԿ-ին փորձում է քաղաքական դիվիդենտնր շահել և որպես քաղաքական ուժ ինքնահաստատվել:Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ ամենը, անարդյունավետ գործունեություն է և իրենց համար որևէ շոշափելի արդյունքի չի հանգեցնի:
Անդրադառնանք ԼՀԿ ներկայացուցիչների տարբեր հարցազրույցներում հնչող աբսուրդ մտքերին, այդ թվում պարբերաբար շեշտվող բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, մինչդեռ մի փոքր ամոթի զգացում ունենալու դեպքում, իրենք այդ ամենը կսկսեին իրենց իսկ կուսակցությունից: Այնպես որ լավ կանեն այլոց անվանարկելու փոխարեն «սեփական» հովանավորներին մատնացույց անեն:
Ամբողջ քարոզարշավի ընթացքը վկայեց այն պարզ իրողության մասին, որ այս նախընտրական թուհուբուհում հսկայական գումարներ քարոզչական նյութերի տարածման համար ծախսվել էր հենց ԼՀԿ-ի կողմից:Հետաքրքիր է, ինչո՞ւ է քողարկվում, թե այդ որ բիզնեսմենի «հովանավորությամբ» էր այդ ամենը տեղի ունենում...