Նոր ծրագրեր, կարդային փոփոխություններ. Նկարիչների միության անդամները ներկայացնում են իրենց սպասումները

Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումար մասնակիցները կողմ են փոփոխություններին: Նկարիչների միության անդամ Տիգրան Արզումանյանը նշեց, որ միությունում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան:

«Կարեն Աղամյանը երկար ժամանակ է ղեկավարում, և ի հիմա, ի վերջո, և՛ վարչության կազմը պետք է փոխվի, և՛ նախագահը: Անկախ նրանից Կարեն Աղամյանը դեմ է գնալուն, թե ոչ, դահլիճի տրամադրությունից ելնելով, կարծում եմ, որ նա չի անցնի: Իմ նախընտրած թեկնածուն, որի անունը բարձրաձայնեցի, մեր միության հարցերով մտահոգված հայտնի նկարիչ Հաղթանակ Շահումյանն է: Ի տարբերություն մյուսների, որոնք գտնում են, թե երիտասարդ մարդ պետք է ղեկավարի կառույցը, ես Շահումյանին եմ նախընտրում»,-ասաց Տիգրան Արզումանյանը: Նա նշեց, որ ճիշտ է չեն կարող կանոնանդրությունը փոխել, սակայն շատ կցանկանար, որ վարչության անդամները լինեին և՛ երիտասարդներ, և՛ փորձառուներ:

Նկարիչների միության Աշոտ Գրիգորյանը կողմ է, որ միության նախագահի պաշտոնում իր գործունեությունը շարունակի Կարեն Աղամյանը:

« Ես  կցանկանայի, որ մնա նախկին նախագահ Կարեն Աղամյանը, դրան զուգահեռ լավ կլիներ թարմացվեր խորհուրդը, այն երիտասարդանար: Ես կարծում եմ, որ այստեղ սխալ մոտեցում կա, միության նախագահին վերագրում են ավելին, քան նա կարող է անել: Եվ դա բերում է խառնաշփոթի»,-ավելացրեց Աշոտ Գրիգորյանը:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշեց, որ միությունում, ղեկավար կազմում փոփոխությունը խիստ անհրաժեշտություն է: Նկարչուհին երկար տարիներ մուտք չի գործել միության շենք, քանի որ իրեն հետաքրքիր ոչինչ չի եղել:

«Կողմ եմ, որ փոխվի և՛ վարչությունը, և՛ նախագահը: Ցանկանում եմ երիտասարդներ գան, քանի որ նրանք նոր հետաքրքիր ծրագրեր կներկայացնեն: Չգիտենք ֆինանսական և այլ ինչ խնդիրներ կլինեն, բայց, կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի համագումարի ավարտից անմիջապես հետո անկախ աուդիտ հրավիրելը գոնե վերջին տասը տարվա գույքի, պարտքերի վերաբերյալ ստուգումներ անցկացնելն է»,-ասաց նա: Զարուհի Մուրադյանը կանոնանդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Մասնավորապես այն, որ միության նախագահն իրավունք չունենա իրեն հարմար կանոնադրություն ստեղծել, իրավունք չունենա ընտրվել երկու անգամից ավելի:

Անժելա Համբարձումյան

ARMENPRESS.am

loading...
Երկու բնակարան, 2 ավտոմեքենա, 5 հողամաս. Կապան համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ» «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին. «Փաստ» Պետությունը պետք է ոչ թե ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի, այլ բռնի օրինազանցի ձեռքը. «Փաստ» «Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում. «Փաստ» Դաշնակցության բարդ վիճակը. որտեղի՞ց սկսել. «Փաստ» Ադրբեջանի հերթական ապատեղեկատվական խաղը. հայ–իրանական հարաբերությունները թիրախավորված են. «Փաստ» Հերթը տնտեսագիտականինն է. խորհրդի նիստը՝ այսօր. «Փաստ» Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը «Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել «60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ) ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը «Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում
website by Sargssyan