Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Արեգունի գյուղի շինություններում խաչքարերի բեկորներ են գտնվել

Մշակույթ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված շինարարության ժամանակ հին պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս եկել, որոնք պահպանվում են Արեգունի գյուղի բնակիչ Հրանտ Աբգարյանի առանձնատան բակում: Իսկ խաչքարաբեկորներին շատ մոտիկ, Արեգունու վարչական շենքի դիմաց, Վարդենիս-Շորժա մայրուղու հարավային եզրին է տեղադրված հոգեւորականի պատկերով ու հայատառ արձանագրությամբ տապանաքարը, որը թվագրված է 1551 թվականով եւ նվիրված է Մակարիոսին:

 Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, Արեգունին միջին դարերում կրել է Սատանախաչ անունը, որին մահմեդական բնակչությունը տվել է Գյունեյ օտարահունչ անվանումը: 1988 թվականի վերջերից գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով: Տեղի թուրքալեզու բնակչությունը ժամանակի ընթացքում, 18-20-րդ դարերի ընթացքում հասցրել է տարածքից ջնջել հայկականության հետքերը, սակայն հողի տակ կամ շինությունների պատերի մեջ պահպանվել են տապանաքար ու խաչքարների բեկորներ:

«Տապանաքարը գտնվում էր ցանկապատի ներսում՝ արձանագրության կողմը թաղված հողի տակ, գիր չպարունակող կողմը՝ հողի երեսին: Իսկ խաչքարերի բեկորները գտնվել են մեր համագյուղացի Հրանտ Աբգարյանին պատկանող գոմի պատերի մեջ: Արեգունու տարածքում նկատվում են հին գերեզմանոցների հետքեր, իսկ շինարարական աշխատանքների ժամանակ հողի տակից մարդկային կմախքներ են դուրս եկել: Չի բացառվում, որ առաջիկայում մեր գյուղի տարածքում ի հայտ գան հայկականության մասին վկայող պատմական նոր հուշարձաններ»,-պատմեց Սոս Հովհաննիսյանը: Հրանտ Աբգարյանի ներկայացմամբ՝ փլվել էր իրենց գոմի հողաշեն ու հին պատը, որը հարկ եղավ հեռացնել ու նորը կառուցել:

«Այդ փլվածքը վերացնելու ընթացում էլ քար ու հողի կույտերի միջից դուրս եկան խաչքարերի 3 բեկորները, որոնք այսօր պահպանվում են մեր հողամասի տարածքում: Քանի որ այդ բեկորների վրա գրի հետքեր չեն պահպանվել, չենք կարողանում հստակ ասել, թե որ ժամանակներում են պատրաստվել այդ խաչքարերը»,-նշեց Հրանտ Աբգարյանը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանի ներկայացմամբ՝ Արեգունիում գտնված տապանաքարի գիրը վերծանված է: Տապանաքարը, որը պատրաստվել է 1551 թվականին, նվիրված է հոգեւորական բարձր կոչում ունեցող Մակարիոսին: «Արեգունիում մենք ունենք պետական գրանցում ունեցող երկու հուշարձան՝ Մակարիոսի տապանաքարը եւ 17-րդ դարի մի խաչքար, որը գտնվում է նույն տապանաքարից մոտ 100 մետր հեռավորությամբ, կենտրոնական ճանապարհի եզրին: Ինչ վերաբերում է նորահայտ խաչքարերի բեկորներին, դրանք մեր կողմից կհաշվառվեն եւ կուսումնասիրվեն: Չի բացառվում, որ այդ գյուղում նոր կարեւոր հուշարձաններ ի հայտ գան, քանի որ երկարատև տիրապետության ընթացքում թրքախոս նախկին բնակիչները հայկական տապանաքար-խաչքարերը կամ որպես շինանյութ են օգտագործել, կամ ջարդուփշուր են արել, թաղել հողի տակ»,-ընդգծեց Գոռ Գասպարյանը:

 

Խոսրով Խլղաթյան

Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»