Վերին Լարսից՝ Տրապիզոն

2019 թ. հունվարի 1-ից Վրաստանն արգելելու է ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-հաճարի ալյուրի ներմուծում-արտահանումը։ Որոշումը կտարածվի վրացական տարածքով նման բեռնափոխադրումներ կատարող բոլոր երկրների վրա։ Հայաստանը պետք է Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետի այլընտրանք փնտրի, և այդպիսին կարող է դառնալ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստուղին։ Թվում է, թե խնդիրը հեշտ լուծվողներից է, սակայն, «նոր Հայաստանում» ծավալվող իրադարձությունների լույսի ներքո, երկրի հաղորդակցական անվտանգության համար լրացուցիչ սպառնալիքներ են ծագում։

Նոյեմբերի 20-ից հայկական ԶԼՄ-ներն սկսեցին հաղորդագրություններ տարածել «դադարեցվում է Կովկաս-Փոթի-Կովկաս գծով լաստանավի կանոնավոր երթևեկությունը», «ՀԿԵՈՒ-ն վերացրել է Կովկաս-Փոթի լաստանավի երթևեկությունը» և այլ վերնագրերով։ Հոդվածների առիթը եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի նամակը` ուղղված ՀՀ բեռնառաքներին, բեռնաստացներին, առաքիչներին։ 

Զարմանալի է, որ այդ թեմայով հաղորդագրություն պատրաստելիս մեր ԶԼՄ-ները հանկարծ համերաշխորեն «կուրացան» և չնկատեցին, որ նամակում ասվում. առաջին՝ ձեռք առնված միջոցների ժամանակավոր բնույթի, երկրորդ, ոչ թե հաղորդակցության լրիվ դադարեցման, այլ միայն կանոնավոր ուղերթերի դադարեցման մասին։ Եվ երրորդ, բեռների խոշոր խմբաքանակի (30 վագոն) դեպքում աջակցելու ՀԿԵՈՒ-ի պատրաստակամության մասին։

Մամուլում այդ լուրն ուղեկցվում էր տարբեր մեկնաբանություններով, որոնց իմաստը հանգում էր նրան, որ «Ռուսաստանի շնորհիվ» Հայաստանը հացահատիկային բեռներ չի կարող ստանալ նաև ծովով։

Նոյեմբերի 21-ին հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին ՀԿԵՈՒ-ի մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանի պարզաբանումը, որ Կովկաս-Փոթի ուղերթն իրականացնող լաստանավի սեփականատերն այն վաճառել է, և առայժմ հայտնի չէ` նոր սեփականատերը կցանկանա՞ աշխատել այդ երթուղում։ Նշենք, որ ՀԿԵՈՒ-ի հետագա պարզաբանումները, թե ընկերության աշխատանքում սկզբունքային ոչ մի բան չի փոխվել, առաջարկի դեպքում երթուղով բեռնափոխադրումները կիրականանան, որ Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև հաղորդակցությունն ապահովում են առանձին իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը ոչ ռուսական երկաթուղին է, ոչ էլ Հայաստանում նրա դուստր ընկերությունը, ոչ մի արդյունք չտվեցին։ Հայաստանի նոր իշխանության «վրեժը», ըստ նույն ԶԼՄ-ների, արտահայտվեց նոյեմբերի 21-ին, երբ ՀԾԿՀ-ն որոշեց ՀԿԵՈՒ-ին տուգանել 60 հազար դոլարով։

Մինչ հայկական ԶԼՄ-ները ՀԿԵՈՒ-ն պատկերում էին ամենաանդուր տեսքով, Բաքվում նշում էին Թուրքիայի «բարիդրացիական վերաբերմունքը» Հայաստանի հանդեպ։ Այսպես, նոյեմբերի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական հանդեսներին, հաղորդեցին, թե իբր Անկարան հայկական 400 մեծաբեռ ավտոմեքենայի թույլատրել է ամեն տարի բեռներ տեղափոխել Տրապիզոն նավահանգստից, ինչպես հայտարարել է թուրքական «Հայերի անհիմն հավակնությունների դեմ կազմակերպության» ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։ Ըստ նրա` այդ թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։ Իբր նախկինում հայ վարորդներն օգտվում էին վրացական Փոթի նավահանգստից, բայց «թուրքական Տրապիզոնից օգտվելը նրանց թույլ կտա ամեն մեծաբեռ մեքենայի հաշվով տնտեսել 600 դոլար»։ 

Ո՞վ է այդ Գյոքսել Գյուլբեյը։ Թուրք նացիստ։ Ի դեպ, նա պարբերաբար բարձրաձայնում է, թե Արցախն օթևան է տվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին, և իբր Արցախի տարածքում «ահաբեկիչներ են պատրաստվում»։ Նրա հետ հարցազրույցներ են տպագրում թուրքական հայտնի հանդեսներ, օրինակ` «Միլիեթ» թերթը։ Մի խոսքով, նա Թուրքիայի և նրա արտասահմանյան տերերի մտադրությունների «մունետիկն» է, որին օգտագործում են անհրաժեշտության դեպքում։ Գյուլբեյի «սենսացիոն մերկացումներին» հաջորդեց Բաքվի անհապաղ արձագանքը։ 
Այնուամենայնիվ, եթե Վրաստանն արգելի տրանսպորտով ցորենի ներկրումը, ապա Հայաստանն ստիպված կլինի օգտվելու այլընտրանքային «Վերին Լարս» անցակետից, որն օբյեկտիվորեն գլուխ չի հանում բեռնահոսքից, հատկապես ձմռանը։ Եվ այլընտրանք պետք է դառնա ոչ թե «թուրքական ափը», Կովկաս-Փոթի-Կովկաս լաստուղին։ Հարց է ծագում. ինչու՞ է «տեղեկատվական հարձակում» կազմակերպվել ՀԿԵՈՒ-ի վրա։ 

Վարկածները շատ չեն, և բոլորը, այսպես, թե այնպես, հանգեցնում են «նոր Հայաստանի» իշխանության վրա ամերիկացի խորհրդատուների թաքնված ազդեցության մտքին։ Բոլթոնը Երևան էր եկել նաև նրա համար, որ տեղում նախապես ստուգեր հակառուսական տրամադրությունների աճի, Հայաստան եկող տրանսպորտային հոսքերը ռուսական և իրանական ուղղություններից խստորեն դեպի վրաց-թուրքական երթուղիներ վերուղղելու հնարավորության հարցը։ 

Ռուսաստանի նկատմամբ անթաքույց ատելություն ունեցող և Հայաստանին «ապառուսականացնելու» անհրաժեշտություն քարոզող հենց այդ ուժերը խոսեցին Թբիլիսիի հետ Երևանի ամենասերտ հարաբերությունների անհրաժեշտության մասին, ընդհուպ երկու հարևան հանրապետությունների միջև «սահմանների ջնջումը»։ 

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan