«Առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել ԼՂ-ի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը». Նիկոլ Փաշինյան
ԲլոգՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, որովհետև, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարևոր փոփոխություն և այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից և իր գագաթնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/25/1004902/