Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մարզադաշտեր կկառուցի հիմնականում մարզերում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը վստահեցնում է, որ ՀՖՖ-ն տարբեր համայնքներում մի շարք մարզադաշտեր կկառուցի գալիք տարի:

«Մենք բավական մեծ ծավալի վերլուծություն ենք արել` ինչ է կատարվում մեր ֆուտբոլային տնտեսությունում, և հասկանում եք` իհարկե, անզեն աչքով էլ է երևում, բայց վերլուծությունը ցույց է տալիս էլ ավելի խորությունը խնդիրների: Դա մարզերում ֆուտբոլի բացակայությունն է, որովհետև մենք ունենք Հայաստանում ընդամենը 29 բնակավայր, որտեղ կազմակերպված ֆուտբոլ են խաղում: Եթե անգամ հաշվենք, որ բնակավայրերից շատերը խոշորացել են, դա շատ փոքր տոկոս է կազմում՝ 1 կամ մի փոքր ավելին: Եվ Հայաստանի մանկապատանեկան կամ որևէ տիպի առաջնությունում խաղում են ընդամենը 29 բնակավայր Հայաստանում, և դա շատ վատ ցուցանիշ է: Հիմնականում ֆուտբոլը կենտրոնացված է Երևանում, այդ ուղղությամբ մենք հիմա շատ ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, սկսելու ենք պայմաններ, ենթակառուցվածքներ ստեղծել մասսայական ֆուտբոլի համար»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքբեկյանը:

ՀՖՖ-ն  արհեստական խաղադաշտեր է կառուցում տարբեր համայնքներում, ընդհանուր առմամբ, կկառուցվի 20 մարզադաշտ:

«Առաջին տարին է դժվար լինելու մարզադաշտերի կառուցման հարցում: Եթե մենք ընդամենը 29 բնակավայրում ենք կազմակերպված ֆուտբոլ խաղում, ապա Հայաստանում այդքան խաղադաշտ կառուցելու համար տեղ կա: Իսկ թիվը պայմանավորված է նրանով, որ մենք նախ օգտագործելու ենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրերի ստացած գումարները՝ դաշտեր կառուցելու համար, և հետո հովանավորներից կամ մարքեթինգից ստացած գումարները նույնպես օգտագործելու ենք այդ ծրագրի համար»,- շեշտեց նա:

 

Աղբյուր

 

loading...
Ֆրանսիան 50 մլն եվրոյի տուգանել է Google-ին «Գիտե՞ս՝ եթե դու հիմա մեզ հետ լինեիր, ամենայն հավանականությամբ, դու էլ բանտում կլինեիր». թուրք մտավորականի նամակը Դինքին «ՎՏԲ» բանկը ոչ իրավաչափ ճանապարհով տիրացել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերին և պահանջել է գումարների մարում. «Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Անհայտ անձինք կոտրել են Ազգային ժողովի պատգամավորի ավտոմեքենան Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում․ գնում եմ Դավոս․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին Քաղաքապետարանը ձնամաքրիչ նոր մեքենաներ է ձեռք բերել Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին Չուբայսը կտրուկ պատասխան է տվել Զախարովայի քննադատությանը Երևանյան բուքմեյքերական գրասենյակում վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդ է դանակահարվել. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է ՔԿ Դոլարն ու եվրոն էժանանում են. ռուբլին կայուն է Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր Արցախում վթարի հետեւանքով զոհված 3 տղամարդիկ ընկերներ են. հայտնի է դեպքի նախնական վարկածը «Վայրի հրեշտակը» գալիս է Երևան. անկրկնելի Նատալիա Օրեյրոյի համերգի մանրամասները Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել
website by Sargssyan