«Ռեստարտ»-ի ղեկավար Դավիթ Պետրոսյանը հեռացվել է ԲՈւՀ-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ:

Դավիթ Պետրոսյանն անցած շաբաթ հեռացվել է բուհից, ինչպես ասացին` դասերից բացակայության ու միջանկյալ քննությունները չհանձնելու պատճառով: Մեր հարցին ի պատասխան՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց. «Նա ոչ թե դուրս է մնացել, այլ դիմում է գրել ու դուրս եկել»: Դիմում գրելու պատճառը… «Ես չեմ կարող նշել. դա անձնական տվյալ է, ինքս նույնպես չեմ կարող ճշտել դա»:

Իսկ կենտրոնի պատասխանատուներից մեկն ասաց, որ քննաշրջանի ընթացքում նա իսկապես խնդիրներ, բացականեր է ունեցել, իր հետ զրույցում էլ ասել է․ «Ես չեմ հասցնում, զբաղված եմ` ժամանակս չի հերիքում, որ քննությունները պարապեմ, տարկետում եմ ձևակերպում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...
Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը «Դայակ՝ պետության հաշվին»․ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող է դիմել «60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ) ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Փաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը «Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք․ Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի Հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կնվազի Մեկ մեքենայի համար մաքսազերծման գները միջինը բարձրացել են 500 դոլարով. ավտոներկրողներ Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը
website by Sargssyan