Ի՞նչ կապ ունի Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Մարտի 1-ի գործի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտի 1-ի վերաբերյալ քննված գործերից մեկով ժամանակին ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պարզաբանելով, թե ինչու էր Քոչարյանի գործով քննիչը ցանկանում ինքնաբացարկ հայտնել նույն դատավորին։

Պաշտպանը նշեց, որ այդ որոշումը որևէ կապ չունի Քոչարյանի գործի հետ։

«Մենք ծանոթացել ենք այդ որոշմանը և ինքնաբացարկի որևէ հիմք չենք տեսնում, որովհետև Մարտի 1-ի գործով դրվագներից մեկով դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ հաշվի առնելով մեղադրվող անձի հետ իր և ամուսնու ենթադրյալ անձնական կապը, եւ ասելով, որ ինքը ճանաչում է այդ անձին»,– ասաց նա՝ նշելով, որ քննիչը հենց այդ հիմքով էլ մտադիր էր ինքնաբացարկ հայտնել դատավորին, և դրա համար նրանից ժամանակ է խնդրել։

Օրբելյանի խոսքով՝ սա քննիչի կողմից իրավունքի չարաշահման դասական օրինակ է։

Հարցին, թե ինչու՞ դատական նիստին չէր մասնակցում Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանը նշեց, որ դրա կարիքը չկար։

«Նրա մասնակցության անհրաժեշտությունը չկար, նախ նրա համար, որ եթե դատարանը գրավի միջնորդությունը բավարարեր, դատարանի դահլիճից Քոչարյանն ազատ չէր արձակվի, քանի որ գրավը վճարելուց հետո նոր միայն կարող էր նա ազատվել կալանքից, բացի այդ՝ գրավի միջնորդության հարցի քննությունը շատ տեխնիկական է, այստեղ հիմնավոր կասկածի հարցը չի քննարկվում»,– ասաց նա։

Օրբելյանը նաև հայտնեց, որ այս վերջին շրջանում Քոչարյանի նկատմամբ որևէ նոր քննչական գործողություններ չեն իրականացվել։

Հիշեցնենք, որ Քոչարյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը ներկայացնելու հիմքում Քոչարյանի պաշտպանները դրել են այն, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել։

Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ՝ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի եւ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

 

Աղբյուր

 

 

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan