«Աբովյան» ՔԿՀ-ում անցկացվեց ամանորյա միջոցառում․ Որ հաջորդ տարի բոլոր մայրիկները տուն վերադառնան

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց ամանորյա միջոցառում։

Բեմում տպավորիչ Ձմեռ պապն ու Ձյունանուշն են (երկուսն էլ ՔԿՀ-ի ազատազրկվածներ), երեխաները երգերով եւ ասմունքով շնորհավորում են մայրիկների գալիք Ամանորը։ Ճկուն Մերին, մկնիկի հագուստով Հասմիկը, փոքրիկ Սոֆյան։ Հանդիսատեսի առջեւ ամաչող երեխաների անունից մայրիկներին շնորհավորեց Հրայրը։ «Որպեսզի հաջորդ տարի բոլոր ընտանիքները միավորվեն, եւ մայրիկները տանը լինեն»,- համընդհանուր ցանկությունը արտահայտեց Հրայրը։

Արդեն առաջին տարին չէ, որ «Աբովյան» ՔԿՀ-ում ամանորյա միջոցառմանը ելույթ է ունենում Արսեն Գրիգորյանը՝ «Մրոն»։ «Դա շատ հուզիչ է։ Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ ապրումներ չունենալ, սակայն չի ստացվում»,- կանանց դիմեց Արսեն Գրիգորյանը։ Ելույթից հետո, որպես երախտագիտություն, կանայք Գրիգորյանին իրենց ձեռքերով պատրաստած կավե այբուբեն նվիրեցին։ «Ինձ համար շատ կարեւոր է, որ ոչ մեկն անտարբեր չլինի ուրիշի դժբախտության հանդեպ։ Ոչ ոք ապահովագրված չէ սխալից, եւ ինչ-որ մեկը հանցանք է գործում եւ հայտնվում է բանտում։ Կուզեի, որ նման հաստատությունների կարիքը չլիներ, դրանք փակվեին, եւ մայրերը կատարեին իրենց կոչումը՝ դաստիարակերին երեխաներին՝ որպես հասարակության արժանի անդամներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանը։

«Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանընշեց, որ տարվա ընթացքում ՔԿՀ-ում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում։ « Ողջ հայ ժողովուրդը շնորհավորել է Նոր տարին եւ Սուրբ ծնունդը։ Շատ ցանկալի է, որ մեր աղջիկները, եւ մյուս ՔԿՀ-ների ազատազրկվածները 2020 թվականը դիմավորեն տանը, հարազատների շրջանում»,- ցանկացավ Գայանե Վարդանյանը։

Նշենք, որ երեխաները մինչեւ 3 տարեկանն ապրում են մայրերի հետ։ «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայում պահվում է 72 դատապարտված եւ ձերբակալված կին, 1 անչափահաս եւ 1 չափահաս պատանի։ Համաներմամբ ազատ է արձակվել 26 կին։

 

Աղբյուր

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan