Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ հայտնած թեկնածուները
ՔաղաքականՊատգամավորի մանդատից հրաժարվելու եւ ինքնաբացարկ հայտնելու դիմում ներկայացրել էին «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ Orer.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից տեղեկացավ, թե ովքեր են նրանք։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներին․
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար,
Զարուհի Բաթոյան՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար,
Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ,
Տրդատ Սարգսյան՝ Վայոց ձորի մարզպետ,
Նարեկ Բաբայան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,
Հակոբ Արշակյան՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,
Սուրեն Պապիկյան՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,
Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ,
Գնել Սանոսյան՝ Գեղարքունիքի մարզպետ,
Ֆելիքս Ցոլակյան՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար,
Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի մարզպետ,
Էրիկ Գրիգորյան՝ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար,
Անդրեյ Ղուկասյան՝ Լոռու մարզպետ,
Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ,
Արսեն Թորոսյան՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատար։