Yerevan, 19.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները (ֆոտոշարք)

Sport

Ավարտվող տարին ֆուտբոլային իրադարձություններով հարուստ էր ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական ֆուտբոլում: Աշխարհի առաջնությունից մինչեւ ՀՖՖ ֆուտբոլային ղեկավարության փոփոխություն:

NEWS.am Sport-ն առանձնացրել է տարվա 11 գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները:

Ֆրանսիան՝ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան առաջին անգամ դարձավ փոխչեմպիոն

Ռուսաստանում անցկացվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որը թողեց հրաշալի տպավորություն: Պատմության մեջ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Ֆրանսիայի հավաքականը՝ կրկնելով 1998 թվականի հաջողությունը: Եզրափակիչում ֆրանսիացիները 4:2 հաշվով հաղթեցին մրցաշարի ամենամեծ սենսացիան մատուցած Խորվաթիայի հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն:

VAR համակարգը՝ ֆուտբոլում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն անդրադառնում է նաեւ ֆուտբոլի վրա: 2018 թվականին ՖԻՖԱ-ն ակտիվորեն սկսվեց կիրառվել տեսակրկնապատկերների VAR համակարգը, որը հանդիպման գլխավոր մրցավարի վիդեոօգնականն է: VAR-ն առաջին անգամ օգոտագործվեց նաեւ աշխարհի առաջնությունում՝ ԱԱ-2018-ում: Շատերը կարծում են, որ հանդիպումների ընթացքում VAR-ի պատճառով պայմանավորված դադարներն ազդում են խաղի դիտարժանության վրա, մյուսներն էլ գոհ են, որ մրցավարական սխալները զգալիորեն նվազել են այդ համակարգի շնորհիվ: Եվրոպական առաջատար առաջնություններից VAR-ից օգտվում են Իտալիայի A Սերիան ու Գերմանիայի Բունդեսլիգան:

«Ռեալը» երրորդ տարին անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում եւ թարմացրեց սեփական ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» շարունակեց իր գերիշխանությունը եվրոպական ակումբային ֆուտբոլում եւ Զինեդին Զիդանի գլխավորությամբ երրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: «Ռեալը» ռեկորդային՝ 13-րդ անգամ հաղթեց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում եւ թարմացրեց եւս մեկ ռեկորդ: 1992-ին հիմնադրված Չեմպիոնների լիգայում ոչ մի թիմի չի հաջողվել տիտղոս նվաճել նույնիսկ երկու անգամ անընդմեջ, իսկ Արքայական ակումբը դա արեց երրորդ տարին անընդմեջ: Դեկտեմբերին «Ռեալը» հաղթեց նաեւ ԱՄԷ-ում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունում՝ երրորդ տարին անընդմեջ դառնալով աշխարհի ակումբային չեմպիոն:

Մոդրիչը կանգնեցրեց Ռոնալդուին ու Մեսիին եւ ստացավ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաշալի մրցաշրջան անցկացնելուց ու Խորվաթիայի հավաքականին աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը հասցնելուց հետո արժանացավ «Ոսկե գնդակին»՝ ընդհատելով Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի տասը տարվա գերիշխանությունը: 2008 թվականից այդ մրցանակը ստանում էին միայն Մեսին ու Ռոնալդուն: 33-ամյա Մոդրիչը դարձավ «Ոսկե գնդակին» արժանացած առաջին խորվաթ ֆուտբոլիստը: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց նաեւ ՖԻՖԱ-ի վարկածով:

Արսեն Վենգերը հեռացավ «Արսենալից»

2018 թվականի ապրիլի 20-ին պաշտոնապես հայտարարվեց, որ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը մրցաշրջանի վերջում հեռանալու է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից: 69-ամյա Վենգերը 1996 թվականից էր գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս։ Արսեն Վենգերը Պրեմյեր լիգայում սահմանել է մի շարք ռեկորդներ: Լոնդոնյան ակումբում նրան փոխարինեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին:

Երեւանում անցկացվեց լեգենդների հանդիպում

Աշխարհի առաջնության նախաշեմին Երեւանի «Փյունիկի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն իսկական ֆուտբոլային տոն պարգեւեց հայ երկրպագուներին: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների հանդիպում Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականների միջեւ: Լատինական Ամերիկայի թիմի կազմում էին՝ Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես եկան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Լեգենդների հանդիպմանը նախորդեցին նաեւ մի քանի միջոցառումներ, ինչպես նաեւ Երեւանի Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլային ֆան-գոտին:

ՀՖՖ-ն ունեցավ նոր ղեկավարություն

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն անդրադարձավ նաեւ ֆուտբոլի վրա: 16 տարի անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունեցավ նոր նախագահ: 2002-ից ՀՖՖ-ն ղեկավարող Ռուբեն Հայրապետյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից, իսկ նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը: ՀՖՖ 16-րդ համագումարում անցկացված արտահերթ ընտրություններում Արթուր Վանեցյանը նախագահի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն էր։

«Շիրակը» պայմանավորված խաղի փորձի պատճառով կորցրեց չեմպիոնությունը

«Շիրակը» մոտ էր Հայաստանի չեմպիոն դառնալուն, սակայն պայմանավորված խաղի փորձի պատճառով Գյումրիի թիմը պատժվեց եւ բաց թողեց չեմպիոնությունը: «Շիրակի» մարզիչներից Արարատ Հարությունյանը «Բանանցի» դեմ խաղից առաջ փորձել էր կաշառել երեւանյան ակումբի պաշտպան, «Շիրակի» նախկին խաղացող Էդվարդ Կպոդոյին, որը ձայնագրել էր հեռախոսազանգը եւ այն ներկայացրել ՀՖՖ: Միջադեպի պատճառով «Շիրակից» հանվեց 12 միավոր, ինչի պատճառով թիմն առաջին տեղից նահանջեց չորրորդ տեղ, ինչպես նաեւ զրկվեց եվրագավաթներին մասնակցելու իրավունքից: Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն դարձավ «Ալաշկերտը»:

«Փյունիկի» պատմական հաջողությունը եվրագավաթներում

Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք: «Շիրակի» որակազրկման պատճառով եվրագավաթներին մասնակցելու իրավունք ստացավ Հայաստանի առաջնությունում 5-րդ տեղը գրաված Երեւանի «Փյունիկը», որը Եվրոպայի լիգայում աննախադեպ հաջողության հասավ հայկական ակումբների շրջանում: Ռուս մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ «Փյունիկը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբը, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում: Եվրոպայի լիգայում երեւանյան ակումբը հաղթահարեց մակեդոնական «Վարդարի» (1:0, 2:0) ու ղազապական «Տոբոլի» (1:2, 1:0) արգելքը, իսկ երրորդ փուլում համառ պայքարում պարտվեց Թել Ավիվի «Մաքաբիին» (0:0, 1:2):

Յուրա Մովսիսյանը վերադարձավ Հայաստանի հավաքական եւ դարձավ ազգային թիմի կազմում պոկերի հեղինակ դարձած առաջին խաղացողը

Մոտ 3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքական վերադարձավ ազգային թիմի պատմության լավագույն հարձակվողներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը, որը 2015-ից հետո չէր հրավիրվում ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացած Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ: Ազգերի լիգայում 31-ամյա հարձակվողը մասնակցեց 4 խաղի եւ դարձավ 5 գոլի հեղինակ: Ջիբրալթարի դեմ արտագնա խաղում Մովսիսյանը խփեց 4 գոլ՝ դառնալով Հայաստանի հավաքականի կազմում պոկերի հեղինակ դարձած առաջին խաղացողը:

Մարկոս Պիզելին ընդհատեց Հենրիխ Մխիթրայանի հեգեմոնիան

Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն ընդհատեց Հենրիխ Մխիթարյանի հեգեմոնիան: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում նախորդ 7 տարիներին հաղթել էր Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 8 անգամ, իսկ 34-ամյա Պիզելին առաջին անգամ արժանացավ նման պատվի:

Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչները (ավագներ եւ գլխավոր մարզիչներ) առաջին տեղում ամենաշատը նշել էին Հենրիխ Մխիթարյանի անունը, իսկ Մարկոս Պիզելին մեծ առավելությամբ հաղթել էր լրագրողների քվեարկության արդյունքում:

Մարկոս Պիզելիին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024