Հեղափոխությունը չի ավարտվել․ Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրվեն
ՔաղաքականԹավշյա տարին ամփոփում ենք փորձագետ, քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանի հետ: Մեր զրուցակիցը տեղի ունեցած հեղափոխությունը համարում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի և հասարակության սահմանադրական իրավունքի իրացում. «Հայ ժողովուրդը փաստացի 22 տարի զրկված է եղել իշխանության կրողը լինելու իր սահմանադրական իրավունքից»:
Փորձագետը անցնող տարվա կարևոր առանձնահատկություն է համարում նաև վերջին 27 տարվա մեջ առաջին անգամ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, հեղափոխությունը շարունակական գործընթաց է, և այն դեռ ամբողջովին տեղի չի ունեցել. «Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրվեն»:
Վլադ Հովհաննիսյանը կարծում է, որ Ազգային ժողովի առաջին քայլը պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը, որի միջոցով հասարակությունը ավելի գործուն մեխանիզմներով պետք է հնարավորություն ունենա մասնակցելու պետական կառավարմանը. «Նոր Հայաստանը պետք է կառուցվի նոր Սահմանադրությամբ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: