Ողբերգական ավտովթար տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ Թաիլանդում. մահացել է 6 մարդ

Վեց մարդ է մահացել եւ մոտ 50 մարդ վիրավորվել Թաիլանդում երկհարկանի տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի արդյունքում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Bangkok Post թերթը:

Ինչպես նշում է թերթը, ըստ տեղական ոստիկանության, ավտոբուսն ուղեւորվում էր Պանոմ Պրայ շրջանից դեպի Բանգկոկ: Ավտոբուսը կողաշրջվել է Կխլոնգ Լուանգ շրջանում տեղական ժամանակով 03.20-ին: Ավտոբուսի ուղեւորները հաղորդել են թերթին, որ ավտովթարի ժամանակ անձրեւ էր գալիս: Վարորդը կտրուկ արգելակել է առջեւում ընթացող ավտոմեքենայի հետ բախումից խուսափելու համար, ինչի արդյունքում  ավտոբուսը կողաշրջվել է:

Ինչպես նշում է թերթը, ՃՏՊ-ի արդյունքում մահացել է մեկ տղամարդ, չորս կին եւ նորածին երեխա: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ոստիկանությունը փնտրում է ավտոբուսի վարորդին, որը, հնարավոր է, գտնվում է հիվանդանոցներից մեկում որպես տուժած:

 

loading...
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքները Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-ին դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են շարունակելու հետևողական և նպատակաուղղված շփումները Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ. Մխիթարյան (լուսանկար) «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել Արտաշատում հավի շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ Հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, կշիռը՝ 2 անգամ. ՊԵԿ նախագահ Բիթլոմանիա կամ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. հունվարի 16-ին նշվում է սերունդներ կրթած «The Beatles»-ի օրը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. Երեւանում ձյուն կգա
website by Sargssyan