Նոր նախագիծ. Աջ ղեկով մեքենաները կարելի է ներկրել մինչեւ ապրիլի 1-ը
LifestyleԿառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրել մինչև ապրիլ: Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները հնարավոր է ներկրել Հայաստան։
ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում մշակվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը: