Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում անձրեւ ու թաց ձյուն կգա
LifestyleՀանրապետության տարածքում, հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, հունվարի 8-9-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երեւանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ին հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +2+4:
Օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերում եւ Արցախում.
Շիրակում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2 ցերեկը՝ +1+3
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,
Լոռիում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,
Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,
Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,
Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-9 ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում՝ 0-5, ցերեկը՝ 0+5,
Արցախում՝ գիշերը՝ 0+3 ցերեկը՝ +6+10: