Թուրքիայում հայազգի նախկին պատգամավորի ամուսինը մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու համար
ՀասարակությունԹուրքիայում գործող քեմալական «Հանրապետական ժողովրդական» CHP կուսակցությունից մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը հայերի իրավունքները պաշտպանելու համար մահվան սպառնալիքներ է ստանում:
Այս մասին գրում է թուրքական artigercek կայքի սյունակագիր Ինջի Հեքիմօղլուն:
Սյունակագրի փոխանցմամբ՝ Էրդալ Դողանը մահվան տարբեր սպառնալիքներ ստանալուց բացի ենթարկվում է նաև հետապնդումների: Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդների խումբ է երևացել, որոնք հարցեր են տվել փաստաբանի աշխատանքի գալու և աշխատանքից դուրս գալու ժամերի վերաբերյալ:
Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դեմքերը և ձայնագրությունը փաստաբանը հանձնել է ոստիկանությանը:
Էրդալ Դողանը հայտնի է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ: Նա Դինքի սպանությունից հետա եղել է նաև նրա ընտանիքի փաստաբանը: