Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ․ Armtimes.com
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները երկրորդ գանգատն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գանգատը այս տարի է մուտք եղել դատարան: Նշենք, որ այս գանգատը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն: Մինչ այդ պաշտպանական կողմը եւս մեկ գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ, որը վերաբերում էր անմեղության կանխավարկածին եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերին: Երկու դեպքերում էլ ՄԻԵԴ գանգատները ներկայացվել են առանց ներպետական ատյանները սպառելու: