Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
ОбществоՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը նախագահող դատավորը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին լրագրողներին ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:
Փաստաբանները դատավորի գործողությունները գնահատում են որպես արդարադատությունից խուսափելու ձգտում: Փաստաբանը հիշեցրեց, որ բոլոր փաստերը եւ հիմնավորումները ավելի վաղ հայտնի էին եւ եթե դատավորը մտադիր էր ինքնաբացարկ հայտներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին կամ 28-ին այդ անել, այլ ոչ թե հետաձգեր այսօր:
Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ այժմ գործը փոխանցվելու է այլ դատավորի, իսկ թե կոնկրետ ում՝ հայտնի կլինի առաջիկա օրերին: Նախկին նախագահը նիստին ներկա չէր:
Արամ Օրբելյանը նաեւ տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարան դիմելու նոր դիմումներ են պատրաստվում, դրանք վերաբերում են կալանքի կիրառման պայմանների օրենսդրական կարգավորումներին եւ անձեռնմխելիության ինստիտուտին: